Հայաստան,
պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում[6][7],թեև աշխարհա-քաղաքական և մշակութային առումներով գտնվում է արևելյան և հարավարևելյան Եվրոպայում։
Հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։
Հարավարևելյան կողմում Արցախն է[Ն 1], իսկ հարավարևմտյան կողմում՝Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը[8]։
Նաև «Հայաստան» անվանումը վերաբերում է ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ պատմիչ Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ. թ. ա. 2492
թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում[1]։
Հայաստանը 1-ին պետությունն է,որը պետական կրոն է հռչակել Քրիստոնեությունը 301 թվականին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ԱՂԲՅՈՒՐ