Shasmhyan
.com-ը գրում է. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կաանի բաժին ահազանգ է ստացվել , որ բժիշկների հերթապահ խումբը
մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը և ոստիկանության
Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նարեկ Աբգարյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզրել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն էր, ով հիվանդանոց է տեղափոխվել«ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանք իջանցքը ընկնելու հետևանքով:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարքփորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմաններում,
իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես հերթափոխի պետ:աղբյուր