Կարևոր.«Հայփոստ»-ը՝թոշակների վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ.տարածեք թող բոլորը տեղեկանան այսուհետ փոփոխվելու է…

«Հայփոստ»-ը հայտարարություն

է տարածել, որում ասվում է․  «Վերջին շրջանում «Հայփոստ»-ը բազմաթիվ բողոքներ է ստանում, որտեղ կենսաթոշակառուները անհանգստություն են հայտնում

իրենց կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման հետ կապված: Հարգելի կենսաթոշակառուներ, հայտնում ենք, որ ստեղծված իրավիճակը չի առաջացել «Հայփոստ» ՓԲԸ-ում ընդունված որևէ որոշման արդյունքում: 2020թ. ընդունված «Պետական կենսաթոշակի մասին» օրենքի համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից բոլոր նոր կենսաթոշակառուները

Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում իրենց կենսաթոշակները պետք է ստանան անկանխիկ՝ բանկային քարտերով: Բացի այդ գործող թոշակառուները կենսաթոշակին առնչվող որևէ փոփոխության դեպքում(լիազորված անձի փոփոխություն, կենսաթոշակի տեսակի փոփոխություն, հաշմանդամության կարգի փոփոխություն, կենսաթոշակ վճարման վերսկսում, կենսաթոշակ ստանալու իրավունքի վերականգնում, կենսաթոշակի վերահաշվարկում)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից նույնպես ուղղորդվում են կենսաթոշակի անկանխիկ վճարման եղանակի: «Հայփոստ» ՓԲԸ-ն հայտնում է, որ դեռևս հոկտեմբեր ամսին դիմել է Կենտրոնական բանկին՝ էլեկտրոնային փողի թողարկման թույլտվություն ստանալու համար, որը հնարավորություն կտա շարունակել կենսաթոշակների բաշխման գործընթացը

«Հայփոստ»-ի միջոցով ինչպես բաժանմունքների, այնպես էլ հասցեական առաքման միջոցով: Թույլտվության տրամադրման գործընթացը դեռևս չի ավարտվել:Ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Կենտրոնական բանկը «Հայփոստ»-ին կտրամադրի համապատասխան թույլտվություն, և «Հայփոստ»-ը կկարողանա սպասարկել կենսաթոշակառուներին առավել հարմար եղանակով: Հիշեցնենք, որ կենսաթոշակի
վճարման գործընթացի այս փոփոխությունը վերաբերում է այն կենսաթոշակառուներին, ովքեր նոր են ձևակերպում իրենց կենսաթոշակը, կամ կենսաթոշակին

առնչվող որևէ փոփոխություն են կատարում: Այն կենսաթոշակառուները, որոնց մինչ այժմ սպասարկել է «Հայփոստ»-ը, կշարունակեն իրենց կենսաթոշակները ստանալ «Հայփոստ»-ի միջոցով»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.