Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր հայ ժողովրդի նվիրյալ զավակ, Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Հետաքրքիր զուգադիպությամբ այդ օրը
ծնվել են նաև Արցախի հերոսներ Սամվել Բաբայանը և Վիտալի Բալասանյանը: Վստահ եմ, որ Հայրենիքի պաշտպանության գործում
նրանց ցուցաբերած քաջությունը ու անցած մարտական ուղին հայրենասիրության և անձնուրացության օրինակ կլինեն հետագա բոլոր սերունդների համար և,
միասնական ու նպատակային ջանքերի դեպքում, կտանեն նոր հաղթանակների: Ի սրտե շնորհավորում եմ ձեզ, Արցախի՛ հերոսներ:
Հանգչի՛ր խաղաղությամբ, Սպարապե՛տ: