Սա պետք է իմանան բոլոր աշխատողները․ Ինչպես է
հաշվարկվում աշխատանքային ստաժը Աշխատանքային ստաժում հաշվարկվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի ընդունելուց մինչև ազատելու օրն ընկած
ժամանակահատվածները, այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակահատվածները Այլ գործունեության օրինակ է մինչև երկու տարեկան երեխայի խնամքը: Ստաժում հաշվարկվում են յուրաքանչյուր ժամանակահատվածի տարին, ամիսը, օրը, այնուհետև գումարվում,
ընդ որում, յուրաքանչյուր 30 օրը հաշվառվում է որպես մեկ լրիվ ամիս, իսկ յուրաքանչյուր 12 ամիսը` մեկ լրիվ տարի:Կարևոր է իմանալ, որ կենսաթոշակի չափը հաշվարկելիս (վերահաշվարկելիս)` աշխատանքային ստաժի հանրագումարի մեջ մինչև 6 ամսվա
(180 օրվա) ժամանակահատվածը չի հաշվառվում, իսկ 6 ամսվանից ավելի ժամանակահատվածը հաշվառվում է որպես մեկ տարվա ստաժ:Աշխատանքային ստաժում հաշվարկվող
աշխատանքային կամ այլ գործունեության ժամանակահատվածները համընկնելու դեպքում հաշվառվում է դրանցից մեկը: Այսինքն, եթե ծնողը մինչև երկու
տարեկան երեխային խնամելուն զուգահեռ աշխատում է, աշխատանքային ստաժում հաշվարկվում է միայն աշխատանքի ժամանակահատվածը: