Քիչ առաջ վատ լուր Օնիկ Գասպարյանից.տեղեկացանք,որ նրան….

ArmLur.am-ի տեղեկությունների

համաձայն, արդեն քաղաքական հրահանգ է տրված, որպեսզի քրեական գործ հարուցեն  Զինված ուժերի գլխավոր շտաբի դեռևս գործող պետ Օնիկ Գասպարյանի դեմ:

Իշխանության ներկայացուցիչները նպատակ ունեն ձերբակալել նրան եւ քրեական գործը հենց այդ նպատակն ունի:

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը Գլխավոր շտաբի անդամների հետ համատեղ հայտարարություն էր տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Դրանից հետո Փաշինյանը այդ հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ, միջնորդություն ներկայացրեց նախագահ Արմեն Սարգսյանին՝ Գասպարյանին աշխատանքից ազատման համար:

Երեկվա դրությամբ Արմեն Սարգսյանը չի ստորագրել միջնորդությունը, ոչ էլ դիմել է Սահմանադրական դատարան: Եվ այս պահի դրությամբ Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ շտաբի պետ:

աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.