ՈՒսուցիչները ծնողները ու աշակերտները պետք է իմանան վերաբերվում է բոլոր բոլորին

Կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կառավարության փետրվարի 4-ի որոշմամբ հաստատված Հանրակրթության պետական չափորոշչում սահմանվել են

«ուսումնական բնագավառ» և «հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլան» հասկացությունները,

որոնք ամբողջացնում են հանրակրթության բովանդակությունը: Հանրակրթական դպրոցի տարբեր աստիճաններում’ տարրական, միջին և ավագ, յուրաքանչյուր ուսումնական բնագավառ ներկայացվում է որոշակի առարկայացանկով, որի ընտրության համար հիմք են հանդիսանում չափորոշչով սահմանված վերջնարդյունքներն ու սովորողների ընկալման տարիքային առանձնահատկությունները: Հանրակրթական ծրագրերի բովանդակությունը ներկայացվում է հետևյալ 7 ուսումնական բնագավառներով’ «Հայոց լեզու և գրականություն»,«Հայրենագիտություն»,

«Օտար լեզուներ»,«Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,«Հասարակություն, հասարակական գիտություններ»,«Արվեստ և արհեստ»,«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Բնագավառներին հատկացվող ժամաքանակները տոկոսային հարաբերությամբ’ ստորև. Տարրական դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը’ 3590 դասաժամ, նվազագույնը’ ) «Հայոց լեզու և գրականություն». 24-28%«Հայրենագիտություն».

5%«Օտար լեզուներ». 10-15%«Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 20-28.5%«Հասարակություն, հասարակական գիտություններ». 10-16%«Արվեստ և արհեստ». 2%«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-9%Ընտրովի բաղադրիչ.

10% Միջին դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը’ 5950 դասաժամ, նվազագույնը’ 5385) «Հայոց լեզու և գրականություն». 13-16%«Հայրենագիտություն». 10%«Օտար լեզուներ». 12.5-15%«Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ,

Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 33-36%«Հասարակություն, հասարակական գիտություններ». 8-9%«Արվեստ և արհեստ». 5-6%«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-8%Ընտրովի բաղադրիչ. 4% Ավագ դպրոց (առավելագույն ծանրաբեռնվածությունը’ 4080 դասաժամ, նվազագույնը’ 2020) «Հայոց լեզու և գրականություն». 9-20%«Հայրենագիտություն». 8%«Օտար լեզուներ».

5-13%«Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)». 12,5-38%«Հասարակություն, հասարակական գիտություններ». 3-5%«Արվեստ և արհեստ». 6-12%«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն». 7-10%Ընտրովի բաղադրիչ. 6% Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանը ներառում է վերոնշյալ ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝

դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը’ ըստ կրթական երեք աստիճանների: Այն ընդհանուր է հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար’ անկախ կազմակերպաիրավական ու սեփականության ձևերից և ենթակայությունից։

Հավելենք, որ պետական ուսումնական հաստատություններում մեկ ակադեմիական դասաժամի նորմատիվային տևողությունը սահմանված է 45 րոպե։աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.