Աստղագուշակ մարտի 3-ի համար

**Խոյ**. Ոչ մի էմոցիոնալ պոռթկում չպետք է այսօր լինի: Նույնիսկ

եթե լինեք չափազանց լարված, զսպեք ձեզ, այլապես կփչացնեք ինչպես ձեր, այնպես էլ ձեր սիրելի անձնավորության տրամադրությունը: Աշխատեք չնկատել մանրուքները: Հիշեք, որ բացասական էմոցիաներն այսօր հակացուցված են ձեզ:

**Ցուլ**. Այսօր դուք կլինեք բավականին մռայլ տրամադրության մեջ, քանի որ չեք զգում պինդ հողը ձեր ոտքերիտակ: Հենց հաստատունության, հուսալիության այդ պակասն է,որ ձեզ այսօր զայրացնում է: Փորձեք հաճելի զբաղմունք գտնել` բացասական էմոցիաներից խուսափելու համար:

**Երկվորյակ**. Դժվար է ասել, թե ինչ վարքագիծ կդրսեւորեք այս կամ այն իրադրության պայմաններում: Նույն խոսքի կամ արարքի համար դուք նախ մեկ կերպ եք արձագանքում, ապա` բոլորովին այլ: Ընդ որում, ինքներդ էլ կդժվարանաք ասել, թե կոնկրետ ինչու նման փոփոխականություն եք հանդես բերում: Հատկապես աշխատավայրում դա կլինի նկատելի:

**Խեցգետին**. Ալարելու ժամանակը չէ: Հնարավոր է նոր եւ հետաքրքիր գաղափարներ ունենաք: Մի ամաչեք դիմել այն մարդկանց, ովքեր կկարողանան օգնել ձեզ դրանք իրականացնելու համար: Ուշադիր եղեք սիրելի անձնավորության հանդեպ, որպեսզի խուսափեք բախումներից: Լրջորեն հետազոտեք սեփական ֆինանսական հնարավորությունները, որպեսզի խուսափեք ֆինանսական բարդություններից:

**Առյուծ**. Եթե ցանկանում եք սեփական կյանքը չբարդացնել, ապա հիմա խոստումներ մի շռայլեք, հատկապես նրանց մոտ, որոնցից դուք կախված եք: Օրը կարող է լինել լարված: Այդ պատճառով լուրջ պլաններ կազմելու կարիք չկա: Հարմար ժամանակ է այն մարդկանց հետ հանդիպելու, որոն հանդեպ դուք տրամադրված եք ջերմորեն

**Կույս**. Ցանկացած գայթակղության պետք է կարողանաք դիմակայել, այլապես չափազանց բարդ վիճակում կհայտնվեք: Ի դեպ, գայթակղություններն այսօր կլինեն շատ: Ավելի շատ ինքներդ ձեզ վրա հույս դրեք, սակայն հիշեք, որ խորամանկելու դեպքում սխալների բացահայտման եւ նախատվելու հավանականությունը չափազանց մեծ է:

**Կշեռք**. Աշխատեք բաց չթողնել այն բոլոր միջոցառումները, որոնք կարող են ազդել ձեր մասնագիտական առաջխաղացման վրա: Եթե պարզապես հպանցիկ հրավեր ստանաք, անպայման գնացեք եւ մասնակցեք: Դրանց ժամանակ հետաքրքիր եւ խոստումնալից առաջարկներ կստանաք: Օգնությունը կգա այնտեղից, որտեղից դուք հատկապես չէիք սպասում

**Կարիճ**. Ձեր անվճռականությունը կխանգարի ձեզ, որպեսզի դուրս գաք ստեղծված իրավիճակից: Խուճապի մի մատնվեք տհաճ իրավիճակներից: Նոր գործնական հարաբերություններ կարող են սկսվել այսօր: Օրը բարենպաստ է նաեւ սիրային հարաբերությունների համար: Նշանի միայնակ ներկայացուցիչները կարող են գտնել հարազատ հոգու իրենց կյանքում

**Աղեղնավոր**. Քիչ ջանքեր չեն պահանջվի այսօր, որպեսզի արդյունքի հասենք: Եթե ստիպված եք գործ ունենալ չարակամ մեկի հետ, ավելի լավ է գործը չհասցնել կոնֆլիկտի, այլ հարցը փակել ժամանակավոր հաշտությամբ: Շտապելու կարիք ամենեւին չկա:

**Այծեղջյուր**. Ինչոր մեկին ինչ որ բան ապացուցելու կարիք ամենեւին չկա: Խոսակցությունները միեւնույնն է, ոչ միբանի չեն հանգեցնի: Ձեր իրավացիությունը ապացուցեք գործով եւ ոչ թե խոսքով: Հնարամտությունն այսօր ձեզ հատկապես պետք կգա: Սիրային ճակատում հնարավոր ենդրական տեղաշարժեր:

**Ջրհոս**. Բացասական էմոցիաները կարող են խլացնել ձեր բանականությունը եւ կա վտանգ, որ լուրջ սխալներ թույլ կտաք այսօր: Զիջումների մի գնացեք, փոխզիջումների էլ մի համաձայնեք: Հեշտ փողեր աշխատելու բոլոր առաջարկները մերժեք հենց այդ պահին, խաբեության զոհ չդառնալու համար:

**Ձկներ**. Այսօր շատ խոչընդոտներ կարող եք հաղթահարել, որոնք կառաջանան հատկապես մասնագիտական գործունեության ոլորտում: Որքան էլ զարմանալի է, սակայն այսօր հատկապես ակտիվ կլինեն գաղտնի չարակամները: Առանց պարզելու նրա ինքնությունը արդարություն հաստատելը անիմաստ ժամանակի վատնում կարող է նշանակել: Կենտրոնացեք եւ գործի անցեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *