Սոցապ
ծառայությունը տեղեկացնում է․ մարտ ամսվա կենսաթոշակների վճարման մասին տեղեկացեք, որ այս ամիս․․․
Սոցիալական ապահովության ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի մարտ ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը կիրականացվի մարտի 2-ից:Հարց 1. Ովքե՞ր ունեն տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք:
Տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն 63 տարեկան դարձած և առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Հարց 2. Թիվ 1 Ցուցակով ովքե՞ր ունեն արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք:Թիվ 1 Ցուցակով արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 օրացուցային
տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի
6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: