Սա պետք է իմանան այն մարդիկ,ովքեր գոնե մեկ բանկում վարկ ունեն.ցնցող տեղեկություն

ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կարճ վարկերի մասին. ինչո՞ւ են պատկան մարմինները խուսափում բանկերի կամ առհասարակ վարկերի մասին խոսելուց կամ դրանց քայքայիչ մեխանիզմի դեմ պայքարելուց:Ոմանք համարում են դա պոպուլիստական և անհեռատես քայլ:

Ոմանք կտրականապես դեմ են խառնվելու մասնավորի և քաղաքացու հարաբերություններին և անընդհատ հղումներ են անում տարատեսակ օրենքների: Ոմանք էգոիստաբար սկսում են խոսել պարտաճանաչությունից, մոտավոր էսպես՝ եթե վերցրել ես, պիտի տաս: Ոմանք ընդհանրապես թքած ունեն: Իսկ շատերն էլ պարզապես վախկոտներ են:Իսկ ես կասեմ՝

պետք է զսպել բանկերի և վարկային կազմակերպությունների ախորժակը, տույժ-տուգանքների ներումը, այն էլ միայն անհուսալի դասակարգվածների ու խայտառակ ոչ համաչափ, շատ չնչին դրական էֆեկտ ունեցավ, որը ընդհանրապես լուծում չէ:Չպետք է թույլ տանք, որ ամեն ինչի համար միլիոններով վարկ տան՝ շատ դեպքերում ռիսկերն ընդհանրապես չգնահատելով, իսկ հետո քաղաքացիներին գցեն դատարանների դռները, նրանց անվանեն անպարտաճանաչ …

բլա, բլա:Արդեն քանի տարի է գոռում-գոչում եմ, որ այդ 100-200%-անոց վարկերի քոքը կտրեք Հայաստանից, անհուսալի վարկերի համար սահմանեք վաղեմության ժամկետ 5-7 տարի, մշակեք հմպ մեխանիզմներ քաղաքացիներին պաշտպանելու, ոչ թե ավելի խոցելի դարձնելու (աշխատավարձը միայն անկանխիկ, թոշակառուի թոշակի վրա կալանք, ունեզրկում և այլն, և այլն):

15 տարվա մեջ 21 անգամ ավելացել է Ֆինանսավարկային կազմակերպությունների ակտիվները, իսկ քաղաքացիների ակտիվներն արդյոք ավելացե՞լ են…

ՀՀ քաղաքացին բարձրագույն արժեք է և պետք է պայքարել՝ նրա կյանքի որակն օր օրի լավացնելու և նրա բարեկեցիկ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար, ոչ թե՝ ընդհակառակը…»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.