Ռուսաստանի
կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հավելվածով ՌԴ մուտք գործելու ժամկետը։Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը«
Կառավարությունը հաստատել է կարգադրությունը, որով նախատեսվում է մինչև 2021 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել
«Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի կիրառումը ՌԴ պետական սահմանը որոշակի անցակետերում հատելիս նոր կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հետազոտությունների բացասական արդյունքներ ներկայացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ կիրառման ժամկետը սահմանվել էր մինչև մարտի 1-ը։
Ինչպես պարզաբանում է նախարարների կաբինետը, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների քաղաքացիները կարող են Հայաստանի եւ Բելառուսի տարածքով Ռուսաստան մուտք գործել պարզեցված կարգով՝
«Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» հատուկ բջջային հավելվածի օգտագործմամբ:Կառավարության կարծիքով ՝
հավելվածը ԵԱՏՄ պետությունների բնակիչների համար հեշտացնում է երկրների միջև տեղափոխման ընթացակարգը ՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը:Իրավաբան.net