Նիկոլ Փաշինյանը գրում է. Կառավարության որոշմամբ
2019 թ. հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական մաքուր աշխատավարձը բարձրացել է՝ համաձայն
հետեւյալ ցանկի.-Գնդի հրամանատար – 22 հազար դրամ, 4.6 տոկոս: -Գնդի հրամ. տեղակալ – 51 հազար դրամ, 12.7տոկոս: -Գումարտակի հրամանատար – 88 հազար դրամ, 23 տոկոս: -Վաշտի հրամանատար – 97 հազար դրամ, 32.6 տոկոս: -Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 26.2 տոկոս: -Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս:
-Շարքային պայմանագրային – 23 հազար դրամ, 13.7 տոկոս: -Սերժանտ պայմանագրային (դասընթաց անցած) — 49 հազար դրամ, 22 տոկոս:2020-ի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ
4.5%-ով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զե նք-զի նամթերք:Զի նված ուժերը համալրվել են հակաօդային պաշտպանության միջոցներով, հրե տանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զեն քերով,
զի նամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Ի դեպ, մեր Պաշտպանության նախարարությունն ու Գլխավոր շտաբն են որոշել ինչ գնել, կառավարությունը տրամադրել է անհրաժեշտ գումարները: