Ինչ պարտավորություններ ունի վարձակալը վարձակալության պայմանագրի շրջանակներում

Վարձակալության պայմանագրով

վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք: Վարձակալության կարող են հանձնվել հողամասեր և մեկուսի բնական այլ

օբյեկտներ, շենքեր, շինություններ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և այլ գույք, որոնք օգտագործման ընթացքում չեն կորցնում իրենց բնական հատկությունները:Վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում վարձատուն իրավունք ունի նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը:Վարձավճար մուծելու կարգը, պայմանները և ժամկետները որոշվում են վարձակալության պայմանագրով: Եթե պայմանագրով դրանք որոշված չեն, ապա կիրառվում են նույնանման գույքի վարձակալության ժամանակ համեմատելի հանգամանքներում սովորաբար գործող կարգը, պայմանները և ժամկետները:Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, վարձակալն իրավունք ունի պահանջել նվազեցնելու վարձավճարի չափը, եթե, վարձակալության պայմանագրով նախատեսված օգտագործման պայմանները կամ գույքի վիճակը վատթարացել են այնպիսի հանգամանքների ուժով, որոնց համար ինքը պատասխանատվություն չի կրում:Միաժամանակ, վարձակալը պարտավոր է վարձակալված գույքն օգտագործել վարձակալության պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ եթե այդ պայմանները որոշված չեն, ապա` գույքի նշանակությանը համապատասխան:Իսկ եթե վարձակալը խախտում է այս պայմանը, վարձատուն իրավունք ունի պահանջել լուծելու պայմանագիրը և հատուցելու վնասները:Վարձակալը պարտավոր է գույքը պահպանել պատշաճ վիճակում, իր հաշվին կատարել դրա ընթացիկ վերանորոգումը և կրել գույքը պահպանելու ծախսերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ վարձակալության պայմանագրով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.