Ես պաշտոնապես խոսք եմ տալիս, որ իմ իշխանության
գալու պարագայում գերիների վերադարձի հարցը լինելու է մի քանի օրվա հարց. Վանեցյան Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող «Հայրենիք» կուսակցության
առաջնորդ, ԱԱԾ նախկին ղեկավար ԱրթուրՎանեցյանը:«Առհասարակ շատ լուրջ դերակատարում են ունենում անձնական կապերը տարբեր մարդկանց հետ: Թե Ռուսաստանում, և թե այլ երկրներում ես ունեմ նորմալ հարաբերություններ և համոզված եմ, որ կկարողանամ լուծել գերիների վերադարձի հետ կապված հարցերը:Անձնական կապերը փորձել եմ օգտագործել
պատերազմի ողջ ընթացքում տարբեր հարցերով, և իմ ընկերներն ինձ ասում են՝ շատ ներողություն, պարոն Վանեցյան, Դուք որպես ի՞նչ եք հանդես գալիս: Դուք ՀՀ պաշտոնական ներկայացուցի՞չ եք: Ձեր բարձրացրած հարցերը կրում են միջպետական բնույթ:Հարցին, թե եթե հիմա Փաշինյանի կառավարությունից
զանգեն ու նրան առաջարկեն որևէ պաշտոն զբաղեցնել, միայն թե գերիների վերադարձի հարցը լուծվի, կհամաձայնի՞ արդյոք, Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ իր երկրի համար պատրաստ է անել ամեն ինչ, բայց այսօր արդեն այդ վիճակը չէ, որ ինքը միայնակ որոշումներ կայացնի«Ինձ հետ այսօր շատ մարդիկ կան: Ես ամբողջովին ներգրավված եմ
«Հայրենիքի փրկության շարժման» մեջ, և այս հոծ բազմությունը, որ այսօր այստեղ հավաքված է, ինձնից չի պահանջում, որ մենք գնանք ու այս կառավարությանը մաս կազմենք:Մեզնից կա հստակ պահանջ՝ փոխել վարչապետին, կառավարությանը,
ձևավորել ազգային կառավարություն, որն ի վիճակի է լուծել մեր երկրի հարցերը»,- նշեց Արթուր Վանեցյանը:Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում