Արայիկ Հարությունյանը խոստացել է,բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց

Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց «Իրավունք» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարու­թյունյանն իր անհատական նախաձեռ­նությամբ՝ Նիկոլ Փաշինյանին խոստա­ցել է ստեղծված իրավիճակում

արցախցիներին Հայաստան տեղափոխելով՝ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մասնակցեն վերջինիս ցույցերին:Մաս­նավորապես՝ «Ազատ Հայրենիք»,

«Քա­ղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստականություն են հայտնել հաջակցություն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի 830 քաղաքացու տեղափոխել Հայաստան:

Սակայն, վերոնշյալ նախա­ձեռնությունը տապալվել է:Ըստ նույն աղբյուրների՝ վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհո­յանքներով եւ մերժել միանալ Ա. Հարությունյանի նախաձեռնությանը:

Ավելին՝ մինչեւ իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչեւ այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.