Ոստիկանության սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել

Ոստիկանության

սպաները շարունակում են կանգնել բանակի կողքին ու հրաժարական պահանջել
Մենք այսօր հրապարակել ենք ոստիկանության բարձրաստիճան 30 սպաների հայտարարությունը, որտեղ ասված է․«Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում:

Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների կյանքը երկարաձգելուն ուղղված ցանկացած քայլից:

Երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը իշխանությունների հրաժարականն է, կոչ ենք անում գործող իշխանություններին խաղաղ, անցնցում հեռանալ՝ ձեռնպահ մնալով երկրում իրավիճակն ապակայունացնելուց>:Քիչ առաջ մեզ հետ կապվեցին ոստիկանության մի խումբ գնդապետներ, փոխգնդապետներ՝ թվով 16 հոգի, խնդրելով իրենց անունները եւս հավելել այդ հայտարարության տակ։ Հայտարարությանը միացել են․

1. Գնդապետ Արամ Սարգսյան2. Գնդապետ Վաղինակ Առաքելյան3. Գնդապետ Տիգրան Մարգարյան4. Գնդապետ Հայկ Հարությունյան5. Գնդապետ Հրայր Միքայելյան 6 Փոխգնդապետ Արմեն Դավթյան 7. Փոխգնդապետ Արամ Գասպարյան8.

Փոխգնդապետ Աշոտ Մովսեսյան9. Փոխգնդապետ Արամ Գասպարյան10. Փոխգնդապետ Գարիկ Կիրակոսյան11. Փոխգնդապետ Արսեն Մկոյան12. Փոխգնդապետ էդվարդ Մելքոնյան13. Փոխգնդապետ ԼեւոՄմարտիրոսյան14. Փոխգնդապետ էդվարդ Մսրլյան

15. Փոխգնդապետ Սուրեն Գաբրիելյան16. Փոխգնդապետ Գեորգի Վահանյան ՀԳ Հիշեցնենք, որ այսօր մեզ տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականին էր միացել նաեւ ոստիկանության գեներալ լեյտենանտ Հունան Պողոսյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.