Ռուսաստանից պահանջում են,որ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ներեղություն խնդրի «իսկանդերի» վերաբերյալ խոսքերի համար

ՌԴ

պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Շերինը կարծում է, որ Ռուսաստանն ու Հայաստանը պետք է հանձնաժողով ստեղծեն, որը գնահատական կտա «Իսկանդերի» մասին Նիկոլ Փաշինյանի խոսքերին:Daily Storm-ի հետ զրույցում ՌԴ

պետդումայի պաշտպանական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը կարծիք է հայտնել, որ Փաշինյանն այդ հայտարարությամբ ցանկացել է ընդգծել իր անմեղ լինելը՝ կապված հակամարտության արդյունքի հետ:Նրա խոսքերով, Փաշինյանը պետք է ներողություն խնդրի․ «Անկասկած Փաշինյանը պետք է մեղավորներ փնտրի: Սակայն նման հայտարարություններից հետո պետք է անհապաղ հանձնաժողով ստեղծել,

քանի որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Նման խոսքերի համար պետք է պատասխանատվություն կրել, եթե դրանք չհաստատվեն»,-ասել է նա:Ռուս պատգամավորը նաև ասել է, որ պետք է ուսումնասիրել հարցը՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կարդացել է «Իսկանդերի» տակտիկա-տեխնիկական բնութագիրը, արդյո՞ք գիտի, թե ինչի համար է այն կիրառվում․

«Ես, անկեղծ, չեմ հասկանում Փաշինյանի պրիտենզիաները: Նա հավանաբար երբեք կապ չի ունեցել ռազմական գործի հետ: Պետք է նրա խոսքերին լուրջ վերաբերվել: Եթե մարդը նման բան է ասում, պետք է ստուգումներ լինեն:

Թող դա հաստատի փաստերով: Ինչպես կարելի է հաշվել, որ 10 հրթիռ է արձակվել, սակայն մեկն է պայթել: Իսկ որտեղ են ընկել մյուսները, չեն պայթե՞լ Կարծում եմ, որ Փաշինյանը պետք է հրապարակային ներողություն խնդրի:

Չէ որ նա ամբողջ աշխարհով մեկ է ասել դա: Նրա հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչ խորությամբ է նա սուզվել ռազմական գործի մեջ»,-ասել է նա:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.