Ադրբեջանը գերիների խնդիրը փորձում է դարձնել սակարկման առարկա…ՓԱՇԻՆՅԱՆ

«Ցшվոք սրտի,Ադրբեջանը

փորձում է գերիների խնդիրը դարձնել նաև սակարկման առարկա, ինչը տեղին չէ մի պարզ փաստի բերումով,որ նոյեմբերի 9-ի հայտարարությա մեջ հստակ արձանագրված է գերիների, պատանդների և այլ պահվող անձանց հստակ պարտավորության մասին,«բոլորը բոլորի դիմաց

սկզբունքով: Խծաբերդի միջադեպի հետևանքով գերեվարված մեր զինվորների հետ կապված՝ ամենատարբեր մեկնաբանություններ են արվում՝նրանք ռազմագերի են-ռազմագերի չեն, այս մեկնաբանությունները տեղին չեն,

որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ միայն ռազմագերիների, այլ նաև գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին է»,-այս մասին

1in.am-ին տված հարցազրույցում նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև հավելել է, որ ինտենսիվ աշխատանքներ են տարվում այդ հարցին լուծում տալու համար:factor.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.