Սա վերաբերվում է նրանց ովքեր Ռուսաստանի քաղաքացի են և այնտեղից թոշակ են ստանում…նոր փոփոխություններ է կատարվել

Ռուսաստանում նախատեսվում է փոփոխություն

կատարել կենսաթոշակային համակարգում։ Մասնավորապես, Աշխատանքի եւ սոցպաշտպանության նախարարությունը առաջարկում է հստակեցնել ստաժի հաշվարկը՝ ժամանակից շուտ թոշակ նշանակելու համար՝

մի շարք կատեգորիաների աշխատողներիհամար։ Այս մասին հայտնում է «Российская газета» պարբերականը։ Փոփոխությունները վերաբերվում է այն աշխատողներին, որոնց համար պարտադիր է պարբերաբար վերաորակավորում անցնելը։Ըստ նոր նախագծի, ընդհանուր ստաժի մեջ առաջարկում է ներառել նաեւ ուսուցման շրջանները,

երբ աշխատանքը եւ աշխատավարձը պահպանվում է, եւ գործատուները մուծում են վերապատրաստման մեջ գտնվող աշխատողներին պարտադիր կենսաթոշակային ապահովագրության վճարները։ Ներկայումս այդ փուլերը չեն մտնում ընդհանուր ստաժի մեջ,

երբ վաղաժամ թոշակ նշանակելու անհրաժեշտություն է առաջանում։ Այս փոփոխությունը կարող է վերաբերել բուժաշխատողներին, մանկավարժներին, հանրային տրանսպորտի աշխատողներին եւ վաղաժամ թոշակի գնալու իրավունք ունեցող այլ ոլորտների աշխատողներին։աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *