Սա պետք է իմանան այն մարդիկ ովքեր գոնե մեկ բանկում վարկ ունեն.Համացանցում այսպիսի ցնցող տեղեկություն է հայտնվել…

Ոմանք համարում են դա պոպուլիստական և

անհեռատես քայլ: Ոմանք կտրականապես դեմ են խառնվելու մասնավորի և քաղաքացու հարաբերություններին և անընդհատ հղումներ են անում տարատեսակ օրենքների: Ոմանք էգոիստաբար սկսում

են խոսել պարտաճանաչությունից, մոտավորէսպես՝ եթե վերցրել ես, պիտի տաս: Ոմանք ընդհանրապես թքած ունեն: Իսկ շատերն էլ պարզապես վախկոտներ են:ԱԺ աշխատակից Գարիկ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարճ վարկերի մասին. ինչո՞ւ են պատկան մարմինները խուսափում բանկերի կամ առհասարակ վարկերի մասին խոսելուց կամ դրանց քայքայիչ մեխանիզմի դեմ պայքարելուց:Իսկ ես կասեմ՝ պետք է զսպել բանկերի և վարկային

կազմակերպությունների ախորժակը, տույժ-տուգանքների ներումը, այն էլ միայն անհուսալի դասակարգվածների ու խայտառակ ոչ համաչափ, շատ չնչին դրական էֆեկտ ունեցավ, որը ընդհանրապես լուծում չէ:Չպետք է թույլ տանք, որ ամեն ինչի համար միլիոններով վարկ տան՝ շատ դեպքերում ռիսկերն ընդհանրապես չգնահատելով, իսկ հետո քաղաքացիներին գցեն դատարանների դռները, նրանց անվանեն անպարտաճանաչ … բլա, բլա:

Արդեն քանի տարի է գոռում-գոչում եմ, որ այդ 100-200%-անոց վարկերի քոքը կտրեք Հայաստանից, անհուսալի վարկերի համար սահմանեք վաղեմության ժամկետ 5-7 տարի, մշակեք հմպ մեխանիզմներ քաղաքացիներին պաշտպանելու, ոչ թե ավելի խոցելի դարձնելու (աշխատավարձը միայն անկանխիկ, թոշակառուի թոշակի

վրա կալանք, ունեզրկում և այլն, և այլն):15 տարվա մեջ 21 անգամ ավելացել է Ֆինանսավարկային կազմակերպությունների ակտիվները, իսկ քաղաքացիների ակտիվներն արդյոք ավելացե՞լ են…ՀՀ քաղաքացին բարձրագույն արժեք է և պետք է պայքարել՝ նրա կյանքի որակն օր օրի լավացնելու և նրա բարեկեցիկ ապրելու հնարավորությունը մեծացնելու համար, ոչ թե՝ ընդհակառակը…»:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *