Հայերըդեռ կշարունակեին կռվել,
նրանք կդիմադրեին, եթե հասներայն օգնությունը, որը խոստացել էր Նիկոլ Փաշինյանը. Սոլովյով«Պարտվողը բացի իրենից՝ բոլորին մեղադրում է: Ես ասել և ասում եմ՝ Արցախը հայկական է: Ես ասել և ասում եմ, որ Ղարաբաղի բանակն ու ժողովուրդը, ու սրա համար ադրբեջանցիներն ինձ ատում են, խիզախորեն կռվել են: Ես ասել և ասում եմ, որ Ալիևը կատարելապես
հաղթեց Փաշինյանին:Ես ասել և ասում եմ, որ ձեր Փաշինյանը չի կատարել Հայաստանի ժողովրդի կողմից իր վրա դրված հիմնական պարտականությունները: Նա չպաշտպանեց Արցախը»,- իր հեղինակային հաղորդման ժամանակ ասել է
ռուս քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Սոլովյովը:Նա նաև հավելել է, որ, եթե անգամ ադրբեջանցիների կողմից կռվել են թուրքերը, սիրիացի ահաբեկիչները, նրանք կատարել են իրենց խնդիրը: «Այո, ես կտրուկ դեմ եմ ՆԱՏՕ-ի բանակի օգտագործմանը:
Դա հակասում է մեր ազգային շահերինԲայց խոսքն Ալիևի դիրքերից հարցին նայելու մեջ է: Նրա առջև խնդիր է դրված եղել, նա կատարել է այն: Փաշինյանի առջև դրված է եղել խնդիր, և նա ամբողջովին տապալել է այն: Նա դավաճանել է Արցախն իր անկարողությամբ և ապաշնորհությամբ: Սա իմ անձնական կարծիքն է»,- ասել է Սոլովյովը:Տեսանյութը ստորև՝ԱՂԲՅՈՒՐՈՒՄ