Արցախի արտակարգ իրավիճակների պետական
ծառայությունից հայտնում են, որ որ որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով. Փետրվարի
15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության այսօր ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական
աշխատանքներ: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով: Նշենք,
որ մինչ այս պահը հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:աղբյուր