ՈՒշադրություն պաշտոնապես որոշվեց,այսօրվանից ուժի մեջ է մտնում,ով և որքան աջակցություն կստանա….

«Հայաստանի

Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ պետությունից հատուցում ստանալու իրավունք ունեն.յուրաքանչյուր

զինծառայող, որի առողջությանը 2017թ.-ի հունվարի 1-ից հետո պատճառված վնասի արդյունքում ճանաչվել է I կամ II խմբի հաշմանդամ,2017թ.-ի հունվարի 1-ից հետո զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ընտանիքի անդամները:Ինչ վերաբերվում է հատուցման գումարային չափին՝ ապա այն, կախված զինծառայողի աստիճանից, տարբերվում է: Այսպիսով՝Պայմանագրային կամ պարտադիր զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայողի զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ

ճանաչվելու դեպքում հատուցման չափը 82 միլիոն ՀՀ դրամ է, իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 53 միլիոն ՀՀ դրամ:Պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողի, կամ տարածքային պաշտպանությանը ներգրաված կամ կամավորագրված անձի զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցման չափը 70 միլիոն ՀՀ դրամ է, իսկ II խմբի հաշմանդամ

ճանաչվելու դեպքում՝ 41 միլիոն ՀՀ դրամ:Պարտադիր զինվորական ծառայության կրտսեր ենթասպայի կամ շարքային զինծառայողի զոհվելու, անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում հատուցման չափը 58 միլիոն ՀՀ դրամ է, իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում՝ 29 միլիոն ՀՀ դրամ:Զոհվելու,

անհայտ բացակայող կամ I խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում նշված գումարի ամբողջ չափից 10 միլիոն դրամը տրամադրվում է միանվագ, իսկ մնացածը՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:Իսկ II խմբի հաշմանդամ ճանաչվելու դեպքում միանվագ վճարվում է 5 միլիոն դրամը, մնացածը՝ կրկին՝ ամսական հավասար վճարներով՝ 20 տարվա ընթացքում:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.