Էրդողանը Պուտինի «դոբրիին» է սպասում.հիմա էլ ԼՂ-ում նոր ճանապարհներ է ուզում կառուցել

Hayeli.am-ը

գրում է. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսով երեկ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարման ընթացքը:Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլիծառայությունը, շարունակվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկումը Ռուսաստանի,

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված համաձայնագրերի կատարման համատեքստում: «Խոսքը Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման մասին է` ի շահ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման: Զրուցակիցները գոհունակություն են հայտնվել հրադադարի ռեժիմի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Այսքանը՝ պաշտոնական մասով… Իսկ այնուհետև Թուրքիայի նախագահն անկեղծացել է…Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ռուսաստանցի և թուրք մասնագետներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների վերականգնման աշխատանքներում։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ Լեռնային Ղարաբաղում գտնվող ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներն ավելի արդյունավետ դարձնելու համար», – նշված է հաղորդագրության մեջՀայտնի է նաև, որ Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Սիրիայում: Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ավելի վաղ կայացել է ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը: Նախարարներն առարկայորեն քննարկել են Սիրիայի իրավիճակը՝ շեշտը դնելով Իդլիբում ահաբեկչական սպառնալիքի վերջնական վերացման համար համատեղ ջանքերի ավելացման վրա:

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել հետագա աջակցությունը ՍԱՀ-ում հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում նաև նախօրեին կայացած Սիրիայի հարցով Սոչիի 15-րդ միջազգային հանդիպման համատեքստում: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և երկկողմ օրակարգի հարցերին: Քննարկվել է բարձր մակարդակով կայանալիք երկկողմ շփումների ժամանակացույցը»,-ասվում է հաղորդագրության մեջ:Մոսկվան ու Անկարան փաստացի շարունակում են Արցախի շուրջ զարգացումները քննարկել երկկողմ օրակարգով, ինչը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեությանը, և ըստ էության, Մոսկվան ու Անկարան դարձել են Բաքվի ու Անկարայի ցանկությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին անկյուն մղելու շարժիչ ուժը:Անկարան բացեիբաց, փաստորեն, առաջարկում է ներգրավել Լեռնային Ղարաբաղում հաղորդակցության ուղիների կառուցման աշխատանքներում, այսպես ասած՝ Պուտինից թույլտվություն է հայցում, որպեսզի ռուսական «դաբրոյով» ներգրավվի Լեռնային Ղարաբաղում նաև այլ գործընթացներում, ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում Թուրքիայի լիազորությունները, փաստորեն Էրդողանին քիչ են Ի դեպ, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի հարցին, թե Թուրքիայում երկու հայկական եկեղեցի վաճառքի է հանվել, զարմանք է հայտնել, որ ընդհանրապես աշխարհում նման փորձ կա: «Մեր դիրքորոշումը հիմնված է, այդ թվում, միջազգային հարթակներում հայտարարությունների վրա: Այդ դիրքորոշումը ենթադրում է խնամքով վերաբերմունք կրոնական օբյեկտների և պատմական հուշարձանների նկատմամբ: Ինչ վերաբերում է անշարժ գույքի օբյեկտների վաճառքին, ես հիմա գուցե հեռանամ պաշտոնական մասից, այժմ չեմ կարող անգամ որևէ գնահատական տալ»,- երեկ ասել է Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.