Վերջապես.Հրաշալի լուր հայության համար.բոլոր հայերը պիտի տեսնեն սա

Սահմանափակումների վերացումից հետո ՀՀ քաղաքացիները

զանգվածաբար սկսել են դեպի Ռուսաստան ավիատոմսեր գնել։ Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները զգալիորեն աճել են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսական ավիաընկերությունների չվերթերին,

այլև՝ հայկական ավիափոխադրողի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը գների մի քանի անգամ թանկացումը բացատրում է մեծ պահանջարկով։Բանն այն է, որ փետրվարի 1-ից

Ռուսաստանը բացում է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար։ Իհարկե, կա պայման՝ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանից Ռուսաստան տոմսերի արհեստական թանկացում շուկայում չկա։«Այն աճը, որ դուք տեսնում եք,

պայմանավորված է մեծ պահանջարկով։ Էժան տոմսերն ակնթարթորեն գնել են, մնացել են բացառապես թանկ տոմսերը, օրինակ, բիզնես դասի։ Նման իրավիճակ միայն մեզ մոտ չէ, որոշ ավիաընկերությունների օդանավերում այլևս տեղ էլ չկա»,- ասաց Խաչատրյանը։Նա ընդգծում է՝ եթե մինչև այսօր օդանավերի ծանրաբեռնվածությունը մոտ 60 տոկոս էր, այս պահին այն աճել է մինչեւ 100 տոկոս:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.