Նախարարները զայրացրել են Վարչապետ Փաշինյանին

«Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները,

մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ»,- Կառավարության այսօրվա նիստում դիմելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին, հետաքրքրվեց վարչապետ

Նիկոլ Փաշինյանը: Ղուլարյանը պատասխանեց,որ Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որպեսզի հանարովր լինի աշխատանքները սկսել: «Սեփականատերերի հետ կապված դատական պրոցեսներ են, ժառանգության ճանաչման խնդիրներ կան»,- նշեց Արմեն Ղուլարյանը: «Ի վերջո, լուծվելո՞ւ է այդ հարցը, թե՞ չէ»

,-հարցրեց վարչապետը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ պարզաբանեց, թե հարցն իրենց դիրավասության աշտում չէ. մարզն ու համայնքը պետք է լուծեին այդ հարցերը: «Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝

մինչև հիմա արված չի: Օգոստոս-սեպտեմբերն է եղել, գնացել նայել ենք, ասել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞»,- նշեց վարչապետ Փաշինյանը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կպարզի ու կզեկուցի, թե ինչ խնդիր է առաջացել:

«Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ ու լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,- նշեց Փաշինյանը: «Եթե մեր անելիքն է, կանենք, կզեկուցեմ»,- նշեց Պապիկյանը: Մանրամասները՝ տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.