Տեսեք դուք ցուցակում կաք.Պետությունը կտրամադրի ամսական 68 000 դրամ աջակցություն 4 ամիս ժամկետով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարությունըգրում է. 2020թ․ պատ երազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով` Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին ամսական

կտրամադրվի 68,000 դրամ աջակցություն՝ 4 ամիս ժամկետով՝ սկսած 2021 թվականի մարտ ամսից։Միջոցառման շահառու կհանդիսանան Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված ինչպես չափահաս, այնպես էլ անչափահաս քաղաքացիները (բացառությամբ 18-63 տարեկան, հաշմանդամություն չունեցող արական սեռի անձանց)։

Երեխաների դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին՝ անկախ վերջինիս միջոցառման շահառու լինելու հանգամանքից։ Արցախում 63 և ավելի տարեկան կենսաթոշակառուները, ինչպես նաև հաշմանդամության կենսաթոշակ ստացողները դիմում չեն ներկայացնի․ նրանց գումարները կվճարվեն կենսաթոշակի հետ։Ծրագրի մյուս շահառուները պետք է դիմում ներկայացնեն էլեկտրոնային եղանակով։ Դիմումները կընդունվեն առցանց՝

օոliոe.ssa.am կայքէջում՝ 2021 թվականի փետրվարի 25-ից մինչև 2021 թվականի հունիսի 15-ը։ Տվյալ ամսվա 15-ից հետո դիմում ներկայացնելու դեպքում աջակցությունը կվճարվի հաջորդող ամիսների համար։Կենսաթոշակառուներին աջակցությունը կվճարվի կենսաթոշակի հետ, իսկ մյուս շահառուներին՝ քարտային հաշվին փոխանցման միջոցով

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.