Սերժ Սարգսյանի գնահատականները լիովին ճիշտ են…ՄՈՎՍԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը

երկու ելույթներում ներկայացրել է իր դիտարկումները բանակցային գործընթացի և 44-օրյա պատերազմում կրած անհաջողության վերաբերյալ, որոնք, իմ գնահատմամբ, լիովին ճիշտ են։ Այս մասին 24News-ին հայտնել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ,

նախկին ռազմական գլխավոր տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ հավելելով. «Ես լիովին համաձայն եմ նրա հետ»։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը Armnews հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում գնահատականներ է հնչեցրել արցախյան երրորդ պատերազմին նախորդած և հաջորդած գործընթացներին։ Մասնավորապես,

Սարգսյանը մեղադրել է գործող իշխանություններին պատերազմը հրահրելու, Հայաստանի անվտանգային համակարգը խաթարելու մեջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.