Փետրվարի 16-ին և 17-ին ՀՀ պետական
սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը չի
փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:ՊՆ-ն նշում է, որ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝
ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ
հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: