Աստղագուշակ փետրվարի 19-ի համար

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած օր է: Դուք պատրաստ կլինեք ուզածը ստանալու համար շատ աշխատել, չեք վախենա ռիսկի դիմել և պայքարի մեջ մտնել ուժեղ մրցակցի դեմ: Աստղերը ձեր կողմից կլինեն, և շատ բան լավ կդասավորվի: Բայց հաջողության հասնել միանգամից չի ստացվի, այնպես որ՝ համբերատար եղեք:ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.VԱյսօր լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, բայց կարող է նյարդայնացնել

անորոշությունը, ստեղծված իրավիճակի ոչ միանշանակ լինելը: Ինչքան էլ ձգտեք բոլոր հարցերին հստակ ու պարզ պատասխաններ ստանալ, դա անելը հազիվ թե հաջողվի: Ավելի քիչ հույս դրեք ուրիշների վրա: Նույնիսկ եթե ձեզ ինչ-որ գործում օգնություն են խոստացել, աշխատեք դրանից ինքնուրույն գլուխ հանել, քանի որ այդպես հաջողության հասնելու շանսերն ավելի մեծ կլինեն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Հնարավորություն կունենաք հրաշալի գլուխ հանել մի շարք բարդ գործերից: Դուք չեք ծուլանա, կաշխատեք ոչինչ չհետաձգել: Բայց երբեմն կմոռանաք հանգստի մասին, հոգնածության պատճառով նյարդային կդառնաք: Այնպես որ՝ լավ է գոնե ժամանակ առ ժամանակ դադարներ վերցնեք. դրանք կօգնեն վերականգնել ուժերը, բացի այդ, հաճախ կոգեշնչեն

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Գործեր շատ կլինեն, բայց դուք դրանցից ժամանակին գլուխ կհանեք, եթե չշեղվեք: Շատ Խեցգետինների կենտրոնանալուն կխանգարեն անցյալի մասին հուշերը: Կարևոր կլինի այդ հուշերի մեջ շատ չխորանալը, քանի որ վերջիվերջո այնքան էլ կարևոր չէ, թե ինչ է տեղի ունեցել ժամանակին:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Հազիվ թե օրն առանց անակնկալների անցնի: Կարող են խնդիրներ ծագել, որոնք պետք է արագ լուծել: Դրա հետ միասին, ձեր գործընկերներն ու ընկերները չափազանց զբաղված կլինեն և հազիվ թե կարողանան օգնության հասնել: Փոխարենը կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը ձեզ դեպի նպատակը կտանի:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք կլուծեք երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերը, կհասկանաք՝ ինչպես գլուխ հանել նոր խնդիրներից: Կարող եք համագործակցության մասին պայմանավորվել այն մարդկանց հետ, որոնց մասնագիտական հաջողությունների մասին շատ եք լսել:ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Ֆինանսական հարցերի լուծման ժամանակ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի նույնիսկ այն Կշեռքներին, որոնք մինչ այդ նման բանով երբեք չեն զբաղվել: Հաջող կլինեն գնումները: Շանս կա՝ գործարքներ կնքեք, որոնք շահույթ կբերեն: Նշանի որոշ ներկայացուցիչների նոր աշխատանք կառաջարկեն:Չեն բացառվում թյուրիմացությունները, մտերիմների հետ տարաձայնությունները: Լավ է միանգամից պարզեք իրավիճակը. դա թույլ կտա խուսափել վիրավորանքներից, որոնց մասին դեռ երկար պիտի հիշեիք: Երեկոն լավ լուրեր է խոստանում: Հնարավոր են հաճելի իրադարձություններ ընտանիքում:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի: Նոր գաղափարներ կհայտնվեն, հնարավոր է՝ ինչ-որ հետաքրքիր ու անսովոր բան մտածեք: Ձեր գաղափարները կոգեշնչեն շրջապատողներին, շատերը կուզենան օգնել ձեզ դրանք իրագործելու հարցում: Սխալները քիչ հավանական են. դուք յուրաքանչյուր քայլը կկշռադատեք, անուշադրության չեք մատնի ինտուիցիայի հուշումները:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Օրվա առաջին կեսին ժամանակը զուր մի վատնեք. շատ բան հասցնելու շանսեր ունեք: Հնարավոր է ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, բայց դուք խուճապի չեք մատնվի, կմտածեք, թե ինչպես ցանկացած իրավիճակ օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Ժամանակ գտեք հին ծանոթների հետ զրուցելու համար. նրանք ձեզ ինչ-որ հետաքրքիր բան կպատմեն կամ գրավիչ առաջարկ կանեն:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Ամպերում մի սավառնեք, իրատես եղեք: Հենց դա թույլ կտա խուսափել տհաճություններից, թակարդը չընկնել ու ընդհանրապես լավ օր անցկացնել: Հաջողակ լինելու վրա հույս մի դրեք, հատկապես եթե խոսքը կարևոր բաների մասին է: Դուք անհրաժեշտ արդյունքի հասնելու համար ստիպված եք լինելու շատ աշխատել: Դրա հետ միասին, շատ բան կսովորեք և հնարավոր է՝ ծանոթանաք մարդկանց հետ, որոնք շուտով ձեր ընկերները կդառնան:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Փոքրիկ տհաճություններ հնարավոր են, իսկ ահա լուրջ խնդիրներ օրը չի բերի: Այնպես որ՝ դատարկ բաների պատճառով մի տագնապեք, զբաղվեք նրանով, ինչը հետաքրքրում է ձեզ և մի կորցրեք ինքնավստահությունը: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը:Մի վախեցեք վեճերից, որոնք այսօր ավելի օգտակար կլինեն և կավարտվեն կարևոր որոշումներով ու խոստումներով, որոնք կկատարվեն: Կհաջողվի կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են առաջացել: Չի բացառվում՝ օրվա վերջին կարևոր որոշումներ ընդունեք:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Արժե օրը սկսել գործերի ծրագիր ու ցուցակ կազմելուց: Ինչքան լավ այն մտածեք, ինչքան մեծ ուշադրություն դարձնեք մանրուքներին, այնքան հեշտ կլինի հետոն: Ինքնուրույն գործելը հաճախ ավելի հեշտ կլինի, քան խմբով աշխատելը: Նույնիսկ եթե ինչ-որ մեկը համառորեն օգնություն առաջարկի, այն ընդունելը պարտադիր չէ. դուք ինքներդ էլ ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *