Սերժի գլխին սարքեցին,իրան ասվել էր՝Նիկոլի մազը չծռվի..ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սերժի գլխին սարքեցին,

իրան ասվել էր` Նիկոլի մազը չծռվի․ Շանթ Հարությունյան (Տեսանյութ) 24news.am-ը գրում է․ Նիկոլն ասում է, որ Հայաստանը լցված է գործակալներով, Սերժ Սարգսյանի թիմը

նույն մեղադրանքը նրա հասցեին է հնչեցնում՝ բացահայտումներ չանելով։ Դրա համար ես էլ ասում եմ՝ եթե Նիկոլը հակահայկական ուժերի պրոյեկտ է, թող ասի՝ կոնկրետ ում պրոյեկտն է, իմանանք, թե՞ ինքն է խաբեություն անում՝

ծառայելով հակառակորդ ուժերին:Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:«Եթե Սերժ Սարգսյանը չասեց, թե ում պրոյեկտն է Նիկոլը, ուրեմն նկատի ունի ռուսներին, ուղղակի ինքը նեղացած է, որ իր գլխին սարքեցին այդ հեղափոխություն կոչվածը և դրա համար կիսատ-պռատ խոսեց»,- ասել է Հարությունյանը:

«Թող Սերժ Սարգսյանն ասի՝ եղբա՛յր, ի՞նչ նկատի ունեիք, երբ ասում էիք՝ Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի, նա մանիպուլյացիա արեց ու չպատասխանեց հարցին»:Բանախոսն անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանի հարցազրույցի մի շարք այլ ուշագրավ շեշտադրումների, այդ թվում Արցախյան հարցին և ներքին քաղաքական զարգացումներին:

Մանրամասները՝ 24TV-ի տեսանյութում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.