Որ դեպքում տղամարդկանց չի թույլատրվում մեկնել երկրից….Հայաստանում դեռ ռազմական դրություն է…

Որ դեպքում

տղամարդկանց չի թույլատրվում մեկնել երկրից. Հայաստանում դեռ ռազմական դրություն է Armlur.am-ը գրում է․ Ռուսաստանը այսօրվանից վերականգնում

է կանոնավոր չվերթները Հայաստանի հետ: Մոսկվա-Երեւան չվերթները լինելու են շաբաթական չորս անգամ: 2020թ. մարտին Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին դադարեցրել էր արտասահմանյան բոլոր կոմերցիոն ուղևորափոխադրումները:Իսկ 2021թ. փետրվարի մեկից երկու երկրների միջև գործում է

«Ճամփորդում եմ առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը, որը թույլ էր տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել ռուսական օդային սահմանը:Սակայն նկատենք՝ Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարվել էր ռազմական դրություն եւ շատերին է հետաքրքրում հարցը՝ արդյոք արական սեռի ներկայացուցիչները կարող են դուրս գալ երկրից: Նախ նշենք՝ կառավարության դեռ սեպտեմբերի 27-ի որոշման համաձայն, ՀՀ արական սեռի 18-55 տարեկան քաղաքացիների ելքը թույլատրվում

էր միայն տարածքային զինկոմների գրավոր թույլտվությամբ:Հետագայում ընդդիմությունը փորձեց խորհրդարանում նախագիծ ներկայացնել եւ վերացնել ռազմական դրությունը՝ պատճառաբանելով նաեւ ելքի արգելքը, որը սակայն մերժվեց իշխանական ուժի կողմից, սակայն դրա փոխարեն սահմանափակումները մեղմացան:

Մասնավորապես, դեկտեմբերի 2-ին կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին Հայաստանում հայտարարված ռազմական դրության որոշման մեջ՝ չեղարկվեցին հավաքների, գործադուլների արգելքները, հրապարակումների, ՀՀ մուտքի և ելքի սահմանափակումները։Եվ հենց այդ որոշմամբ էլ չեղարկվեց հայտարարված պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.