Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ փակ հանդիպմանը«Ժողովուրդ»

Ինչ է ասել Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հետ փակ հանդիպմանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին՝ ցերեկը, եղել է ՀՀ Ազգային ժողովում: Նա հանդիպել է ԱԺ «Իմ քայլը»խմբակցության պատգամավորների հետ: Վերջինս ցանկացել է տեղեկանալ, թե ինչ փուլում է Ընտրական օրենսգրքի փոփոխության

գործընթացը:Մեր տեղեկություններով՝ նախապես որոշվել է, որ, բացի այդ հարցից, այլ հարցերի չեն անդրադառնալու, քանի որ հավաքվելու գլխավոր պատճառը եղել է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Մեր աղբյուրները նշում են՝ «կայուն մեծամասնություն» ասվածը հրահանգվել է հանել օրենքից ու

Սահմանադրությունում փոփոխություններ կատարել:Իշխանությունը հստակ որոշել է, որ ռեյտինգային ընտրակարգը եւս չի լինելու, պետք է ընտրությունների գնալ միայն համամասնական ընտրակարգով: Լավատեղյակ աղբյուրները նշում են նաեւ, որ իշխանությունը որոշել է հարցը ուղարկել ԵԽ Վենետիկի հանձնաժողով, ինչի համար էլ

շտապ հավաք է եղել, որպեսզի կարողանան ճիշտ ժամանակին այն ուղղարկել հանձնաժողովի քննությանը:Միայն հանձնաժողովի եզրակացությունից հետո իշխանությունները կկարողանան հարցը ընդգրկել խորհրդարանի օրակարգ»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.