Այդպիսի տեսակետն իրականության հետ որևէ առնչություն չունի:
Այս մասին հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ խոսելով այն մասին, թե հայկական կողմը բանավոր համաձայնվել է 7 շրջանները զիջել՝ ապրիլյանը կանգնեցնելու գնով:«Այդ տվյալները որտեղի՞ց եք ստացել: Իրականության մեջ այդպիսի բան չի եղել:
Ապրիլյանը կանգնեցվել է Ռուսաստանի միջնորդությամբ, որին դիմել է Ադրբեջանը, որովհետև ռազմական գործողությունների ընթացքում ստացել է ուժեղ հակահարված, կրել է մեծ կորուստներ, ստիպված է եղել նստել բանակցային սեղանի շուրջ:
Մեզանից ակնկալվում էր, որ ստորագրենք հրադադարի նոր համաձայնագիր, ինչի հետ մենք չհամաձայնվեցինք, ասեցինք՝ ոչ:
Եթե մենք այլ պայմանավորվածություն ունենայինք, ապա երրորդ կողմը՝ համանախագահ Ռուսաստանն, այդ մասին կհայտարարեր: Որևէ օր: Գոնե այն պատճառով, որ ինքն իր վարկին վնաս չհասցնի:
cialis and priligy A likelihood ratio test was used to assess the difference between the non linear and linear models to test for non linearity