ՌԴ ԱԳՆ-ի հերթական ուրախալի լուրը ՀՀ քաղաքացիներին..մանրամասներ

Ռուսաստանում հայերի միության մամուլի ծառայությունը, վկայակոչելով

ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրամանագիրը (№ 635-р), հայտնում է.Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումներն օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը: Այնուամենայնիվ, բոլոր օտարերկրյա քաղաքացիները,

այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները, կարող են Ռուսաստան մտնել մի շարք հիմնավորումների առկայության պարագայում Մասնավորապես, ՌԴ կարող են մուտք գործել. 1. Կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մտնում օդային անցակետերով: 2. ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ), խնամակալ հանդիսացող ՀՀ քաղաքացիներն անձը հաստատող փաստաթղթերի և բարեկամության աստիճանն ապացուցող փաստաթղթերի կրկնօրինակի

ցուցադրման պարագայում:3. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում բուժման նպատակով՝ անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բուժհաստատության տրամադրած փաստաթղթերի կրկնօրինակը ներկայացնելու պարագայում:

4. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամներն են:Անձինք, որոնք Ռուսաստան են մուտք գործում հիվանդ հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ) խնամելու համար՝ անձը հաստատող փաստաթղթի և բուժհաստատության կողմից

տրամադրված փաստաթղթի կրկնօրինակի ներկայացման պարագայում:Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական պատասխանով տեղեկագիրը: Կորոնավիրուսի բացահայտման թեստի արդյունքները պետք է ստացված լինեն Ռուսաստան ժամանելուց ամենաշատը 72 ժամ առաջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *