Էրդողանին հաղթելու շանսեր կան

Թուրքական «Aksoy» սոցիոլոգիական ընկերությունը

հրապարակել է «Թուրքիայի մոնիտոր» ամենամսյա սոցհարցման հունվարի արդյունքները: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։Դրանց շրջանակներում ընկերությունը հարցվողների շրջանակներում համեմատական

է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի և առաջիկա ընտրություններում նրա հավանական մրցակիցների վարկանիշների միջև:Ըստ այդմ՝ հարցման մասնակիցները Էրդողանին հաղթելու ամենամեծ շանսը տվել են ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցություն անդամ,

Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշին:Առաջիկա ընտրություններում այս զույգի հնարավոր մրցակցության դեպքում հարցման մասնակիցների 48.5%-ը նախընտրել է Յավաշին, 37.7%-ը՝ Էրդողանին: 13.8%-ը կազմել են որոշում չկայացրածները:

Ստամբուլի ԺՀԿ-ական քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և Էրդողանի հնարավոր մրցակցության դեպքում պատկերն այսպիսինն է եղել՝ Իմամօղլու-44.1%, Էրդողան-37.7%, որոշում չունեցողներ-18.2%:Ազգայնական «Լավ» (IYI) կուսակցության առաջնորդ

Մերալ Աքշեներ-Էրդողան զույգի դեպքում պատկերը հետևյալն է՝ Աքշեներ-38.1%, Էրդողան-40.6%, չկողմնորոշվաոներ-21.3%:ԺՀԿ-ի առաջնորդ Քեմալ Քլըչդարօղլու- Էրդողան մրցակցության դեպքում՝ Քըլըչդարօղլու-29.2%, Էրդողան-40%, չկողմնորոշվողներ-30.7%:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.