«Շանթի»տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի պահը..ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես

ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր` տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել էշ

Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:

«Շանթի» տեսախցիկն արձանագրել է երկրաշարժի պահը։Ավելի վաղ ԲՏԱ նախարարությունից տեղեկացրել էին, որ երկրաշարժի հետևանքով բջջային ցանցում զանգերի կտրուկ աճի պատճառով, հնարավոր են կապի որոշակի տատանումներ։ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.