Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 40 գյուղեր և քաղաքներ կստանան սահմանամերձի կարգավիճակ.ինչ արտոնություններից կօգտվեն

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի

40 գյուղեր և քաղաքներ կստանան սահմանամերձի կարգավիճակ․ Ի՞նչ արտոնություններից կօգտվեն Ի՞նչ արտոնություններից կօգտվեն ահմանամերձ գյուղերի բնակիչները՝Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ևս 40 գյուղեր և քաղաքներ կստանան սահմանամերձի կարգավիճակ:

Այս մասին այսօր ԱԺ նիստում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: Նրա խոսքով՝ արդյունքում նման բնակավայրերի ցուցակը գրեթե կկրկնապատկվի:«Բնակիչները կօգտվեն սահմանամերձ գյուղերի համար բոլոր գործող արտոնություններից: Աջակցության ծրագրի շրջանակում կփոխհատուցվեն գազի վճարների 50 տոկոսը ամսական մինչեւ 360 խորանարդ մետրի սպառման դեպքում, եւ էլեկտրականությունը՝ ամսական ժամում մինչեւ 120 կՎտ:Այն ընտանիքներին, որոնք էլեկտրականություն ունեն, սակայն գազ չունեն, կփոխհատուցեն հավելյալ կիլովատ ժամերը, որոնք համապատասխանում են 180 խորանարդ մետր գազի սպառմանը»,-պարզաբանեց Առաքելյանը:Բացի այդ, հողային տարածքների սեփականատերերին կփոխհատուցվի ոռոգման ջրի վճարների 50 տոկոսը:Ֆերմերներին, որոնց այգիները եւ դաշտերը գտնվում են պոտենցիալ կրակոցների գոտում, իշխանությունները կշարունակեն փոխհատուցել հողի եւ գույքի հարկերը:«Այստեղ դասագրքերն անվճար կտրամադրվեն երեխաներին, առանց նախատեսված տարեկան վճարման»,-նկատեց նախարարը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.