Ցավում եմ.Արսեն Թորոսյանի հայտարարությունը

Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ի պատասխան անհետ

կորած զինծառայողների հարազատների բողոքին ու նաև պահաջին, գրում է․ «Մեր անհետ կորած և գերեվարված եղբայրների հարգելի հարազատներ, Ցավում եմ, որ գերեվարված և անհետ կորած մեր տղաների հարազատների հետ հանդիպումից հետո իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն

, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի

օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան։ Խնդրել եմ և ևս մեկ անգամ խնդրում եմ զինվել համբերությամբ: Պատկան բոլոր մարմիններն անում են ամեն հնարավորը»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.