Նիկոլ Փաշինյանը այսօր կմեկնի Մոսկվա այցի նպատակն է…

«Հրապարակ» թերթը

գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է

11-ին։Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու եւ ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։Վարչապետի խոսնակ

Մանե Գեւորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրն է վերադարձել Մոսկվայից։ Ընդդիմադիր լիդերները պատրաստվում են նոր հանդիպման՝ քննարկելու Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններից հրաժարվելու որոշումը»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.