Մենք աշխարհի ամենա մոնո ացիոնալ երկրներից մեկն ենք և դա բացարձակապես հպարտանալու առիթ չի

Եթե ինչ որ մեկը համաձայն է գալ,

ու Հայաստանը իր հայրենիքը համարել, զենքը ձեռքին կանգնել քո կողկը, դու որևէ իրավունք չունես ասել՝ գիտե՞ս ես գենետիկորեն հայ եմ, դու գենետիկորեն օրինակ չինացի կամ հնդիկ կամ արաբ ես։ Մենք աշխարհի ամենա մոնո նացիոնալ երկրներից մեկն ենք, և դա բացարձակապես

հպարտանալու առիթ չի, մենք պետք է բաց լինենք, ես բացարձակ դեմ չեմ լինի, եթե իմ տղան ամուսնանա այլ ազգի աղջկա հետ, որտև իրա տղաները էլի կլինեն հայ, ու մի հատ ավել հայ կավելանա, ի դեմս իր կնոջ։ Չխոսեմ էլ բժշկական տեսանկյունից, որ արյունը կթարմանա, մենք հին գենետիկական բազմաթիվ հիվադություններով ազգ ենք։

Պետքա հանել մեր մեջից դա, էսօրվա դրությամբ թող մեկը կանգնի ասի, որ ինքը ավելի լավ Հայաստանի քաղաքացի է՝ քան իմ Եզդի ընկերներից որևէ մեկը, պակաս կանգնեցի՞ն մեր կողկը զենքները ձեռքին, ոնց կարելիա նման արտահայտություններ անել, ու սենց փակել, չէ՛ մենակ հայերով։ Բոլոր նրանք, ովքեր իրենց հայրենիքը կարող են համարել այս հողակտորը, նրանք բոլորը կարող են դառնալ Հայաստանցի,

ես օրինակ ունեմ գենետիկորեն գերմանական արյուն, դե թող որևէ մեկը գա ասի, որ ինքը ինձանից ավելի հայա։ Սահմանները բացենք, թող չինացի լինի, հրավիրենք թող մարդիկ գան մեր կողկին ապրեն, մեզ հետ հավասար ապրեն։

Դուք տեսեք մենք ոնց ենք վերաբերվում այլազգիներին, էն մեկի հագուստը մեզ դուր չի գալիս, մեկի մաշկի գույնը մեզ դուր չի գալիս, էն մեկի վրայից հոտա գալիս, այն որ գնացել ենք սաղ աշխարհով լցվել ենք, ինչի մեր հագուստը բոլորին դուր էր գալի՞ս, էդ մենք վերի արտի ցորենն էի՞նք, բոլորը մեզ պարտավոր էին գրկաբաց ընդունե՞լ։ Վահե Տեր-Մինասյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.