Գագիկ Սուրենյանը զգուշացնում է.Ջերմաստիճանի կտրուկ անկում

Փետրվարի

17-ից հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն. Հարգելի հայրենակցիներ, հանրապետությունում վերջին 10 օրերին օդի ջերմաստիճանը անոմալ բարձր է, և իր կլիմայական ցուցանիշներով համապատասխանում է մարտի երրորդ տասնօրյակին։ Այս մասին հայտնում է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ «Հորդորում ենք, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ծառերի էտ և այգեբաց չկատարել, քանի որ փետրվարի 17-ից

հետո հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ անկում»,-նշվում է հաղորդագրության մեջ։Երևան քաղաքում՝ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 10-ի ցերեկը, 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.