Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը շահարկելուց

Պաշտոնապես պահանջում եմ բոլորից

ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց. Արայիկ ՀարությունյանԲոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է, որ Արցախի

իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով վերջին շրջանում տարածված խոսակցություններին:«Սիրելի՛ հայրենակիցներՎերջին շրջանում կրկին ակտիվացել են ապատեղեկատվական հոսքերը Արցախի շուրջ, ընդ որում՝ ցավոք, գլխավորապես հայկական շրջանակներից:Ում խելքին ինչ փչում է կամ ում նեղ անձնական շահերն ինչ թելադրում են, այն էլ ասում է՝

առանց մտածելու, որ դրանով հանցավոր կերպով խաղում է Արցախի ճակատագրի ու ժողովրդի նյարդերի հետ: Մասնավորապես, մեկը գրում է, թե իբր բանակն ու արտաքին գործերի նախարարությունն ենք կազմալուծելու, մյուսը՝ իբր Կարմիր շուկա – Շուշի ճանապարհից ենք հրաժարվելու, երրորդը՝ իբր ադրբեջանական դրոշ ենք դնելու Ստեփանակերտում, և այլն, և այլն:Բոլորն էլ ցնդաբանություններ են, և պարզապես բացառվում է,

որ Արցախի իշխանությունները համաձայնվեն արտաքին ու ներքին թշնամիների բաղձանքներին:Պաշտոնապես պահանջում եմ բոլորից ձեռք քաշել Արցախի անունը և ժողովրդի հույզերը շահարկելուց:Արցախի Հանրապետության պետական բոլոր մարմիններն աշխատում և աշխատելու են, որքան էլ դժվար պայմաններ ու չկամեցող մարդիկ լինեն, սակայն գլխավոր ցավն այն է, որ չկամեցողների մեջ կան նաև հայ ազգի ներկայացուցիչներ:

Շատ կուզեի, որ բոլորիս էներգիան ու ջանքերն ուղղված լինեին Արցախի վերականգնման ու զարգացման, անվտանգության ապահովման, կորստյան ցավի սփոփման և գերիների ու անհետ կորածների հիմնախնդրի լուծման ուղղությամբ՝ եղած արժեքներն էլ ավելի թուլացնելու փոխարեն:Ողջամտություն ու սրտացավություն բոլորիս»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.