Նոր հեշտ տարբերակ ՌԴ մեկնելու և վերադառնալու համար…Շտապեք տեղեկանալ

Nordwind- ը փետրվարի 14-ից Կալինինգրադից Երևան չարտերային

չվերթներ կբացի: Nordwind Airlines ավիաընկերությունը փետրվարի 14-ից Կալինինգրադից Հայաստան ուղիղ չարտերային ուղևորափոխադրումները կսկսի: Չվերթները նախատեսվում է իրականացնել շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին, ТАСС-ի փոխանցմամբ, փետրվարի 5-ին հայտնել է Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«2021 թվականի փետրվարի 14-ից Nordwind ավիաընկերությունը ծրագրում է ուղիղ չարտերային չվերթներ կատարել Կալինինգրադից Երևան: Այսօրվա դրությամբ այդ ուղղությամբ թռիչքները ծրագրված են ձմեռային չվացուցակի գործողության շրջանակում՝ 2021 թվականի փետրվարի 14-ից մինչև մարտի 21-ը և ամառային սեզոնի սկզբին՝

մարտի 28-ից մինչև ապրիլի 25-ը:Դեպի Երևան չարտերային չվերթերը կկատարվեն շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին 189 ուղևորի աթոռներով Boeing B 737 օդանավերով»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: «Խաբարովո օդանավակայանից մեկնումը ծրագրվում Է 09:40-ին, Երևանի օդանավակայան ժամանումը՝

15:35-ին Երևանից թռիչքը՝ 16:35-ին, Կալինինգրադ ժամանումը՝ 18:30-ին: Թռիչքի տևողությունը կկազմի չորս ժամ,-նշել են մամուլի ծառայությունում:

Թռիչքներ ծրագրող ուղևորներին խորհուրդ է տրվել ծանոթանալ Հայաստանի Հարնապետություն մուտքի կանոններին և կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով մտցված սահմանափակումներին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.