«Հասկանում
եք, չէ՞, թե ուր ենք հասել». Լիզա Ճաղարյան Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ՊԵՏԱԿԱՆ ակադեմիական թատրոնն իր դահլիճը տրամադրել է բաբուխներին ու դհոլներին,
որ Հայաստանի անկախությունը վաճառելու «մեկնարկը» տան։Հասկանում եք, չէ՞, թե ուր ենք հասել։ Թե՞ չեք հասկանում»։Քաղաքագետ Արա Պապյանը նույնպես անդրադարձել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» համագումարին և ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սա հակասահմանադրական հավաք է և ուղղված է ՀՀ ինքնիշխանության դեմ։ Ու՞ր է նայում ՀՀ ԱԱԾ։ Մենք նրանց աշխատավարձ ենք տալիս, որ բացահայտեն և
պայքարեն ՀՀ պետականության դեմ ուղղված վտանգների դեմ։ Այստեղ բացահայտելու հարց էլ չկա՝ լրիվ ինքնաբացահայտվել են»։