Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները
կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ:
Այս մասին նախագահ Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ: Նախագահը խոսել է հանրության շրջանում հաճախակի արծարծվող թեմաներից:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին՝ երկրի ղեկավարը ներկայացրել է ռազմական գործողությունների տարբեր
ժամանակահատվածներում ստեղծված իրավիճակը և պատերազմն օր առաջ կանգնեցնելու անհրաժեշտությունը: