iravunk.com-ի տեղեկություններով` գեներալ-լեյտենանտ Ջալալ
Հարությունյանն այս պահին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Մեր աղբյուրը նշում է, որ Ջալալ
Հարությունյանն անգիտակից վիճակում է:Հիշեցնենք, որ երեկ Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:Այստեղից հարց է առաջանում. ինչպե՞ս է անգիտակից Ջալալ Հարությունյանը վերակենդանացման բաժանմունքից պաշտոն ստացել:Աղբյուր