Նոր Նախագիծ….Քաղաքացիները կստանան միանվագ 300 000 դրամ և ամսական 68 000 դրամ աջակցություն

Սյունիքի

մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող բնակելի անշարժ գույքը 2020 թ․ պատերազմի հետևանքով կորցրած քաղաքացիները կստանան միանվագ 300,000 դրամ և ամսական 68,000 դրամ աջակցություն (6 ամսվա համար):

Նախագիծն այսօր հաստատվել է Կառավարության կողմից։Միջոցառման շահառու են նաև անչափահաս երեխաները, որոնց հասանելիք դրամական օգնությունը կտրամադրվի ծնողին կամ խնամակալին:Ֆինանսական աջակցությունն ստանալու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա․ օգնությունը կտրամադրվի շահառուների`

Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա։Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շահառուների ցանկը ստանալուց հետո՝

կձևավորի վճարման ցուցակ և գումարը կփոխանցի շահառուի բանկային հաշվին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.