Փետերվարը սկսվել է անոմալ եղանակով…Սուրենյանը զգուշացնում է

Փետրվարը

սկսվել է անոմալ եղանակով` մինչև +20+23 աստիճան. Սուրենյանը ահազանգում է Փետրվարը հանրապետությունում սկսվել է անոմալ բարձր ջերմային ֆոնով…Այս մասին հաղորդագրություն է տարածել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը…Փետրվարի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ օրական միջին

ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նորմայից բարձր է 4-6 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-12 աստիճանով…Առաջիկա օրերին հանրապետությունում առկա անոմալ բարձր ջերմային ֆոնը ոչ միայն կպահպանվի, այլ նաև ավելի կբարձրանա…Սկսած փետրվարի 8-ից` Սահարա անապատի հյուսիսային շրջաններից

հանրապետության տարածք կներթափանցի տաք օդի ալիք,ինչի արդյունքում, փետրվարի 8-9 ընկած ժամանակահատվածում, կունենանք ջերմաստիճանի բարձրացում ևս 4-6 աստիճանով…Նշված օրերին Սյունիքի և Տավուշի հովտային գոտում կանխատեսվում

է ռեկորդային բարձր ջերմաստիճաններ՝ մինչև +20․․․+23 աստիճան…Արարատյան դաշտում և Երևանում այդ օրերին ջերմաստիճանը կհասնի +12․․․+14 աստիճանի, որը նույնպես խիստ բարձր ցուցանիշ է»…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.