Հայկ Մարությանը նոր պաշտոն ունի

24News-ի

տեղեկություններով, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան: Ըստ ԱԳՆ-ի աղբյուրների, գործընթացն արդեն

սկսվել է, պաշտոնապես այդ մասին հայտնի կդառնա առաջիկայում: Նշենք, որ Մարությանի կինը ազգությամբ չեխ է։Մարությանի նշանակումը միակ քաղաքական որոշումը չէ: Արդեն իսկ հայտնի է դարձել, որ Փաշինյանն ԱՄՆ դեսպան է նշանակում

Լիլիթ Մակունցին, Ուկրաինայի դեսպան՝ Վլադիմիր Կարապետյանին, իսկ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ըստ ԱԳՆ-ում տարածված լուրերի, առաջիկայում նշանակվելու է ՌԴ դեսպան:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.